Հաճախակի տրվող հարցեր

Ինչպե՞ս մասնակցել խաղարկությանը:
Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում և գնել Ձեր նախընտրած խաղարկության տոմսերից։
Ինչպե՞ս են տրամադրվում տոմսերը:
Տոմսերը ձեռք են բերվում օնլայն՝ կայքի միջոցով կատարում եք օնլայն վճարում։ Յուրաքանչյուր խաղարկության համար նշված է 1 տոմսի արժեքը։
Ինչպե՞ս է կատարվում խաղարկությունը
Խաղարկությունը տեղի է ունենում ուղիղ եթերում՝ մեր ֆեյսբուքյան էջում: Ուղիղ եթերի ընթացքում տվյալ խաղարկության մասնակիցների և գնած տոմսերի համարների ցանկի հիման վրա կատարվում է խաղարկություն և պատահականության սկզբունքով ընտրվում են հաղթող տոմսերի համարները։
Որտե՞ղ կարող եմ տեսնել իմ տոմսի համարը
Ձեր տոմսի կամ տոմսերի համարներին կարող եք ծանոթանալ ինչպես Ձեր անձնական էջի՝ իմ մրցույթները բաժնի միջոցով, այնպես էլ գրանցման ժամանակ նշված Ձեր էլ․հասցեով։
Ինչպե՞ս իմանալ,որ հաղթել եմ
Հաղթելու դեպքում հաղթած տոմսը կարող եք տեսնել Ձեր անձնական էջի՝ իմ մրցույթները բաժնի մեջ, նաև գրանցման ժամանակ նշված Ձեր էլ․հասցեին ստացված նամակում, որտեղ նշված է լինում հաղթած տոմսի թվերը։